Ալիևը հայտարարել է Ֆրանսիայի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին

Բաքուն և Փարիզը պատրաստ են վերագործարկել երկկողմ հարաբերությունները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ամենակարևորը, ինչպես դուք ինքներդ նշեցիք, նախագահ Մակրոնի հետ իմ հանդիպումն էր անցյալ տարվա վերջին։ Այն շատ դրական էր, և մենք համաձայնեցինք սեղմել հարաբերությունների վերագործարկման կոճակը։ Մենք պատրաստ ենք դրան։ Վերջին բանը, որ մեզ պետք է, խնդիրներն են որևէ երկրի, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ։ Սա (երկկողմ հարաբերությունների վատթարացումը) մեր նախաձեռնությունը չէր։ Բայց հիմա կարծում եմ, որ երկու կողմերն էլ ավելի պատրաստ են կարգավորել հարաբերությունները, հատկապես հիմա, երբ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն խաղաղության են հասել», – ասել է Ալիևը France24-ին տված հարցազրույցում։

Leave a Comment