14 փետրվարի 2026 – 12:24 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ փետրվարի 13-ին նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Նախարարը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր: Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը, ինչպես նաև աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների գործընթացին:
Սուրեն Պապիկյանն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության կարևորությունն այս ժամանակահատվածում, երբ Հայաստանը պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլում է: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը:
Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթության, վերապատրաստումների, վարժանքների, փորձի փոխանակման և մասնագիտական խորհրդատվության ուղղությունները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
ԱՄՆ-ն 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար: