Հայկ Կոնջորյանի եղբայրն առանձնապես խոշոր չափերի խարդախության համար տարիներ առաջ դատապարտվել է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, 2009-ին դատապարտվել է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատերլու մեղադրանքով։ Տեղեկությունը ստանում ենք Datalex համակարգից։

Ըստ տվյալների՝  քրեական գործը հարուցվել է Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով, պատժվոմ է աատարկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով)։ Ըստ դատարանի վճռի՝ մեղադրյալները բնակարան վաճառելու պատրվակով խաբեությամբ հափշտակել են տուժողի գումարները նախնական համաձայնությամբ։ Կոնջորյանն ընդունել է մեղքը։

Դատական գործի համաձայն՝ ՔՕ 70 հոդվածի (քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանքները) կիրառմամբ Կոնջորյանի նկատմամբ կիրառված 3,5 տարվա կալանքը նշանակվել է պայմանական և ամբաստանյալին դատարանից աատ են արձակել։

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից, որի աշխատակիցը պարզաբանել էր, որ առանձնատունը ձեռք բերելու համար անհրաժեշտ էր 75 մլն 600 հազար դրամ։ Ըստ լրատվականի՝ դա 21 մլն 600 հազար դրամով ավելի է, քան նշված է Կոնջորյանի հայտարարագրում։ Կայքը նշել էր, որ պատգամավորի հայտարարագրած 54 մլն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն Հարկային օրենսգրքի՝ վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը։

Leave a Comment