Ռուբիո․ Միացյալ Նահանգները ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի հակամարտությունը ավարտին հասցնելու ուղղությամբ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները շատ ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի հակամարտության ավարտին հասնելու համար և ցանկանում է, որ այն շուտով ավարտվի։

«Սա պատերազմ է։ Հենց դրա համար մենք ցանկանում ենք, որ այն վերջանա։ Մարդիկ տառապում են։ Այս պահին տարվա ամենացուրտ ժամանակն է։ Բարդ է պատկերացնել այդ տառապանքները, ահա պատերազմի խնդիրը։

Հենց դրա համար պատերազմները վատն են, և հատկապես դրա համար մենք արդեն ավելի քան մեկ տարի շատ ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի փորձենք ավարտին հասցնել այս հակամարտությունը»,-լրագրողներին ասել է Ռուբիոն։

Leave a Comment