Փետրվարի 13-ի առավոտյան իրավիճակը ճանապարհներին․ Շինուհայր–Հարժիս ավտոճանապարհը փակ է բքի պատճառով

Փետրվարի 13-ին՝ ժամը 8:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Սաստիկ բքի և անվտանգության նկատառումներով Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment