12 փետրվարի 2026 – 16:56 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգն Ադրբեջան կատարած այցից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է, որ TRIPP նախագիծն ընդմիշտ կփոխի Հարավային Կովկասի տարածաշրջանը։
«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցն ամուր հիմք դրեց տարածաշրջանային կայունության և համատեղ տնտեսական աճի համար»,- գրել է նա։
Մինչ այդ Հելբերգն անդրադարձել է նաև Հայաստան կատարած այցին։
«Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հենց նոր ավարտեց իր պատմական ուղևորությունը՝ որպես Հայաստան այցելած առաջին ամերիկացի փոխնախագահ։ TRIPP նախագիծը նոր գլուխ կբացի Կովկասում։ Երևանից առաջին ուղիղ չվերթով դեպի Բաքու՝ Ադրբեջան»,- գրել էր նա։
Ավելի վաղ Փաշինյանն ասել է, որ «TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։