Զելենսկին Մոսկվա չի մեկնի, Պուտինի դիրքորոշումը հանդիպմավ վայրի մասին անփոփոխ է

Մոսկվան ակնկալում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մոտ ապագայում. հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Կա որոշակի համաձայնություն. մենք ձեզ կտեղեկացնենք։ Հուսով ենք, որ հաջորդ փուլը շուտով կկայանա», -ասել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Նշենք, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները տեղի են ունեցել այս տարվա փետրվարի սկզբին Աբու Դաբիում։ Մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը չի հրաժարվել ուղիղ շփումներից. Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները կարող են զանգահարել Ռուսաստանի նախագահին։

Կրեմլի խոսնակը նաև մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որ նա չի մեկնի Մոսկվա։ Նա ընդգծել է, որ դա նորություն չէ, և Պուտինի դիրքորոշումը հանդիպման վայրի վերաբերյալ մնում է անփոփոխ։

Leave a Comment