«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է





Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հիմնած «ուժեղ Հայաստան» կուսակցությանը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում վարչապետի թեկնածու կառաջադրի Սամվել Կարապետյանին։ Այս մասին հայտարարվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ, որն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում։

«Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն է Սամվել Կարապետյանը»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը։ Համագումարն ընտրել է նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ։
Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment