11 փետրվարի 2026 – 16:43 AMT
PanARMENIAN.Net – Մյասնիկյան պողոտայում մեծ ժայռաբեկորներ են պոկվել ու ընկել երթևեկելի հատվածում։Դեպքը տեղի է ունեցել ժամը 13։55-ին:
Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Նրա խոսքով, տեղի ունեցածի հետևանքով վնասվել է իր մեքենայի դիմապակին։
Նա նշել է, որ վտանգավոր իրավիճակ է, քանի որ կարող էր մահացու դեպք լինել՝ հաշվի առնելով ժայռաբեկորների մեծությունը: