Մյասնիկյան պողոտայում քարաթափում է եղել․ Մեծ ժայռաբեկորներ են պոկվել

Մյասնիկյան պողոտայում քարաթափում է եղել․ Մեծ ժայռաբեկորներ են պոկվել

11 փետրվարի 2026 – 16:43 AMT

PanARMENIAN.NetՄյասնիկյան պողոտայում մեծ ժայռաբեկորներ են պոկվել ու ընկել երթևեկելի հատվածում։Դեպքը տեղի է ունեցել ժամը 13։55-ին:

Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Նրա խոսքով, տեղի ունեցածի հետևանքով վնասվել է իր մեքենայի դիմապակին։

Նա նշել է, որ վտանգավոր իրավիճակ է, քանի որ կարող էր մահացու դեպք լինել՝ հաշվի առնելով ժայռաբեկորների մեծությունը:

Leave a Comment