Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ես այսօր առավոտյան խոսել եմ Թրամփի հետ»,-ասել է Քարնին՝ հավելելով, որ կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Կանադայի Օնտարիո նահանգը և ԱՄՆ Միչիգան նահանգը կապող կամրջին առնչվող հարցը։
Վարչապետի խոսքով՝ նա ամերիկյան կողմին պարզաբանել է, որ Կանադան ավելի քան 4 միլիարդ դոլար է ներդրել կամրջի կառուցման ֆինանսավորման մեջ, իսկ օբյեկտի սեփականության իրավունքը համատեղ է՝ Կանադայի կառավարության և Միչիգան նահանգի միջև։