Մոնիկա Հարությունյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ 2026» մրցույթում

Մոնիկա Հարությունյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ 2026» մրցույթում

10 փետրվարի 2026 – 12:10 AMT

PanARMENIAN.NetՄոնիկա Արսինե Հարությունյանը հաղթել է «Հայաստանի գեղեցկուհի» 2026 թ․ մրցույթում և կներկայացնի Հայաստանը «Միսս աշխարհ 2026» միջազգային մրցույթում: Այդ մասին հայտնել են մրցույթի կազմակերպիչները։

Մոնիկան ծնվել և մեծացել է Պրահայում։ Նա պրոֆեսիոնալ մարզիկ է՝ Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն և Չեխիայի ազգային հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի մասնակից։ Սպորտին զուգահեռ՝ Մոնիկան նաև ատամնաբույժ է․ ավարտել է Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը՝ Պրահայի Կառլի համալսարանը»,–հայտնում են մրցույթի կազմակերպիչները։

2020 թվականի պատերազմի ավարտից հետո Մոնիկան Չեխիայում մասնակցել է հաշմանդամություն ստացած հայ զինվորների պրոթեզավորման աշխատանքներին:

Բացի այդ, Մոնիկան ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ՝ նպատակ ունենալով օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին։

Leave a Comment