Հայաստանը ներկայացնող Ռաֆիկ Ալեքսանյանը (61.2 կգ) դարձել է 2026 թվականի Եվրոպայի MMA առաջնության բրոնզե մեդալակիր՝ երիտասարդական A կատեգորիայում։
Կիսաեզրափակչում նա պարտվել է իտալացի Մասիմիլիանո Մացցային։
Ավելի վաղ Ալեքսանյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Քանան Ալիևին։
