Կմնա՞ Լևանդովսկին «Բարսելոնայում», թե՞ ոչ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշում է կայացրել Ռոբերտ Լևանդովսկու ապագայի վերաբերյալ։

ESPN-ի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը գոհ է 36-ամյա Լևանդովսկու վերաբերմունքից և խաղից։ Այդ պատճառով ակումբը դիտարկում է լեհ ֆուտբոլիստին թիմում ևս մեկ մրցաշրջան՝ առնվազն մինչև 2027 թվականի ամառը պահելու տարբերակը։

Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» կարող է Լևանդովսկու հետ նոր պայմանագիր կնքել, սակայն՝ ավելի ցածր աշխատավարձով։

Ակումբը կարծում է, որ Լևանդովսկին կարող է շարունակել պահպանել իր առանցքային դերը թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։ Ընթացիկ մրցաշրջանում լեհ հարձակվողը ակումբի կազմում անցկացրել է 27 խաղ, խփել 12 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Leave a Comment