ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը սպառնացել է վերականգնել հնդկական ապրանքների վրա 25% մաքսատուրքը, եթե իրեն տեղեկացնեն, որ Նյու Դելին շարունակում է ռուսական նավթ ներմուծել։
Ավելի վաղ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով փետրվարի 7-ից ուժի մեջ է մտնում Հնդկաստանից ներմուծվող նավթի վրա մաքսատուրքերի չեղարկումը՝ հղում անելով Նյու Դելիի կողմից ռուսական նավթ գնելուց հրաժարվելուն։
«Եթե Առևտրի նախարարը ( ԱՄՆ նախարար Հովարդ Լուտնիկ – խմբ.) որոշի, որ Հնդկաստանը վերսկսել է Ռուսաստանի Դաշնությունից նավթի ուղղակի կամ անուղղակի գնումները, ես կառաջարկեմ, թե արդյոք և ինչ չափով պետք է լրացուցիչ գործողություններ ձեռնարկեմ Հնդկաստանի նկատմամբ, այդ թվում՝ արդյոք պետք է վերականգնեմ Հնդկաստանից ապրանքների ներմուծման վրա լրացուցիչ 25% մաքսատուրք», – ասվում է ամերիկացի առաջնորդի հրամանագրում։