Իտալիայում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել բոլոր երկրներին պահպանել օլիմպիական հրադադարը։
«Օլիմպիական և պարալիմպիկ խաղերը հույսի փարոս են, մարդկային ներուժի, թիմային աշխատանքի, արդար խաղի և փոխադարձ հարգանքի տոնակատարություն։ Ձեր վճռականության և համառության շնորհիվ մենք տեսնում ենք, թե ինչ կարող է լինել միասնական աշխարհը և ինչի կարող է հասնել մարդկությունը, երբ մենք ձգտում ենք լիարժեքորեն», – ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա գրասենյակի կողմից։
«Ազգերի միջև միակ բախումը, որը կարող է տեղի ունենալ, պետք է տեղի ունենա մարզադաշտում, այլ ոչ թե մարտադաշտում։ Ես կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին պահպանել օլիմպիական հրադադարը։ Եկեք միասին ձգտենք ոչ միայն ոսկու (Օլիմպիական խաղերում խմբ.), այլև ավելի ջանասիրաբար՝ խաղաղության», – ընդգծել է Գուտերեշը։
2025 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ էր արվում Իտալիայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ օլիմպիական հրադադար կնքել։
2026 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։