«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երրորդ անգամ տաքսի է վարել և զրուցել քաղաքացիների հետ՝ ծանոթացրել շարժման տնտեսական ծրագրին։
Նա նշել է, որ տարեկան մինչև 115 մլն տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները կհարկվեն 0%-վ։
«Ես ներկայացնում եմ «Մեր ձևով» շարժման գլխավոր նպատակը մեր հանրությանը պատմել, թե ինչ ճանապարհով մենք ունենք փոփոխության հնարավորություն, որ կա փոփոխության հնարավորություն, ամեն ինչ անհույս չէ և կան լուծումներ», – ասել է Կարապետյանը։ Նա հավելել է, որ ծրագիրը ներառում է հինգ հիմնական տնտեսական ոլորտ։
Ուղևորներից մեկը պատմել է, որ իր ամուսինը գործարար է և հարկերը վճարում է 2% դրույքաչափով։ Նա ընդգծել է, որ շարժման կողմից առաջարկվող փոփոխություններն օգտակար կլինեն բոլորի համար, հատապես իր ընտանիքի համար, քանի որ «ընտանիքը զբաղվում է հենց բիզնեսով, երկրորդ կետի հետ կապված»։
