Հիմա, երբ ՀՀ-ն փորձում է բոլորի հետ լավ լինել, բայց չվստահել … հայ քաղաքական միտքը չի կարողանում սա ընկալել․ Հովյան

Հրապարակախոս Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայ ժողովուրդը մի ամբողջ կյանք նախանձել է «թուրքի դիվանագիտությանը» ( դիվանագիտություն ունենալու համար նախ և առաջ պետություն ունենալ է պետք )` ասել է թե , բոլորի դեմքին ժպտալու, բայց չվստահելու արվեստին, ի տարբերություն հայկական «միամիտ» դիվանագիտությանը` բոլորին վստահել ու դառնալ էշ-նահատակ:

Եվ հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը փորձում է բոլորի հետ լավ լինել, բայց չվստահել … հայ քաղաքական միտքը չի կարողանում սա ընկալել` ո՞նց թե կարելի է միաժամանակ գնալ Մոսկվա ու Բրյուսել, ո՞նց թե կարելի է քննադատել, հետո ձեռքով բարևել, ո՞նց թե կարող է կզելու ու հայհոյելու արանքում էլի բան լինի, ո՞նց թե կարելի է սեփական շահի համար թշնամու հետ պայմանավորվել … հո դուք թուրք չեք, արա…

Leave a Comment