Օտարերկրացիները փորձել են հատել հայ-իրանական սահմանը. 7 անձ ձերբակալվել է

Օտարերկրացիները փորձել են հատել հայ-իրանական սահմանը. 7 անձ ձերբակալվել է

Հունվարի 20-ին Հայաստանից դեպի Իրանի պետական սահմանի ապօրինի հատման դեպք է արձանագրվել. Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԱԾ-ից։

Կատարվածի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

«Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի ապօրինի հատման (ներխուժման) դեպք ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից չի արձանագրվել: Տեղեկացվում է նաև, որ նույն օրն արձանագրվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն պետական սահմանի ապօրինի հատման դեպք»,- ի պատասխան մեր գրավոր հարցման, նշել են ԱԱԾ-ից։ 

Radar Armenia-ին Քննչական կոմիտեից էլ տեղեկացրին, որ հարուցված վարույթի շրջանակներում ձերբակալվել է Բանգլադեշի 7 քաղաքացի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment