6 փետրվարի 2026 – 13:20 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, հավաքականի դարպասապահների նախկին մարզչի Ռոման Բերեզովսկին բացատրել է մարզչի պաշտոնից հեռանալու պատճառը։
«Հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Եղիշե Մելիքյանը զանգեց ինձ և ասաց, որ ունի իր մարզչական շտաբը, որը գոհացնում է իրեն։ Նա նշեց, որ այդ թիմի հետ վաղուց է աշխատում։ Չեմ կարող ասել, թե ինչպես կընդունեի, եթե հիմա ստանայի հավաքականի մարզչական շտաբ վերադառնալու առաջարկ: Հավաքականն ունի դարպասապահների մարզիչ և ճիշտ չի լինի խոսել այդ մասին»,- ասել է Բերեզովսկին, հայտնում է Factor.am-ը:
51-ամյա Բերեզովսկին իր խաղացողի կարիերան ավարտել է 2016 թվականին։ 2020 թվականից նա ստանձնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզչի պարտականությունները, իսկ 2025 թվականի սեպտեմբերին դուրս է եկել ազգային թիմի մարզչական կազմից։
Որպես մարզիչ Բերեզովսկին աշխատել է նաև Մոսկվայի «Դինամո» ակումբում ու Երևանի «Նոայում»՝ որպես դարպասապահների մարզիչ, ինչպես նաև գլխավորել է ռուսական «Սոչին» ու Երևանի «Փյունիկը»։