Զգուշացե՛ք, ձեզ նկարահանում են․ Չինաստանի հյուրանոցներից մեկում տեսանկարել ու տարածել են զույգի սեռական ակտը

2023 թվականի մի գիշեր Էրիկը (իրական անունը չէ) սոցցանցերից մեկում, որտեղ պարբերաբար պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութեր էր դիտում, տեսանյութը միացնելուց վայրկյաններ անց սառել է։

Տեսանյութում պատկերված զույգն ինքն ու իր ընկերուհին են եղել։ Երեք շաբաթ առաջ նրանք գիշերել էին Չինաստանի հարավային Շենժեն քաղաքի հյուրանոցներից մեկում՝ չիմանալով, որ միայնակ չեն․ գրում է BBC-ն։

Կադրերը ֆիքսվել էին հյուրանոցի համարում գաղտնի տեղադրված տեսախցիկով և հայտնվել կայքում։ Էրիկն այլևս պոռնոարդյունաբերության սպառող չէր, այլ զոհ։

Այսպես կոչված «լրտեսական տեսախցիկով նկարված պոռնոֆիլմերի» (spy-cam porn) արտադրությունը Չինաստանում գոյություն ունի առնվազն մեկ տասնամյակ, չնայած այն հանգամանքին, որ նման տեսանյութերի արտադրությունն ու տարածումը երկրում անօրինական է։

Կառավարությունը նոր կանոնակարգերով փորձել է կանխել նման տեսանյութերի տարածումը՝ պահանջելով հյուրանոցների սեփականատերերից պարբերաբար ստուգել թաքնված տեսախցիկների առկայությունը, սակայն սպառնալիքը չի վերացել: BBC World Service-ը վերջերս բազմաթիվ կայքերում հայտնաբերել է հյուրանոցային սենյակներում նկարահանված և վաճառված հազարավոր տեսանյութեր:

Leave a Comment