Ռոնալդուն նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը

Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարի 5-ին նշում է ծննդյան 41-րդ տարեդարձը։ Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 961 գոլ, որոնցից 143-ը Պորտուգալիայի հավաքականում։ Նա հանդես է եկել «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Յուվենտուսում»։

Արքայական ակումբում մասնակցել է 438 հանդիպման, խփել է 450 գոլ, կատարել 131 գոլային փոխանցում։

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։ 2016-ին նա Պորտուգալիայի թիմի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Leave a Comment