Տեսանյութ. Սուրեն Պապիկյանը Եկեղեցու դեմ արշավին միանալու համար գնդերեցներին կաշառում է՝ մայորի կոչում և 700 հազար դրամ աշխատավարձ. Տեր Զարեհ քահանա

ԱՀԱԶԱՆԳ

Սուրեն Պապիկյանն առաջարկում է՝ ով Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանն աջակցի, տիրադավների կողմն անցնի, ՊՆ-ում պաշտոն կստանա՝ մայորի հաստիք՝ 700 հազար դրամ աշխատավարձով։

Փաստորեն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փորձում է կաշառել հոգևորականներին. ահազանգում է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։
Պետբյուջեի, մարդկանց վճարած հարկերի հաշվին իշխանությունները կաշառքին օրինական տեսք են տալիս՝ գնդերեցներին և մյուս հոգևորականներին լռեցնելու և իրենց կողմը քաշելու նպատակով. նկատում է քահանան։

Ակնհայտ է, որ Սուրեն Պապիկյանի հրամանը, որով 1997 թվալանից Բանակում գործող հոգևորականների ծառայությունը փետրվարի 1-ից լուծարվեց, քաղաքական դրսևորումներ է ստանում՝ գնդերեցների ինստիտուտը փակում է՝ նրանց առաջարկելով՝ միացիր Եկեղեցու դեմ արշավին ու կվարձատրվես, հետն էլ զինվորական կոչում կստանաս։

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը սպասում է՝ եթե իրեն հասած տեղեկությունը ճիշտ չէ, թող ՊՆ-ը հերքի։

Leave a Comment