Հռոմի պապը ՌԴ–ին և ԱՄՆ–ին կոչ է արել երկարաձգել «Պրահայի պայմանագիրը»

https://arm.sputniknews.ru/20260204/hrvomi-papy-rdin-ev-amnin-kvoch-e-arel-erkaradzgel-prahaji-pajmanagiry-98400384.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/04/98393235_77:0:677:450_1920x0_80_0_0_2684077ea35d96c17b37c98c7cc3b2d5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, ռուսաստան, ուկրաինա, սպառազինություն, видео

տեսանյութեր, տեսանյութ, հռոմի պապ, հռոմի պապ լևոն xiv, ռուսաստան, ուկրաինա, սպառազինություն, видео

Բաժանորդագրվել

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի գործողության ժամկետը լրանում է փետրվարի 5-ին:

Հռոմի պապ Լևոն 14-րդը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է արել երկարաձգել «Ռազմավարական հարձակողական սպառազինության մասին-3» պայմանագիրը։

Վաղը լրանում է 2010 թվականին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Օբամայի և Մեդվեդևի կողմից ստորագրված ՌՀՍ-3 (հայտնի է նաև որպես Պրահայի պայմանագիր) պայմանագրի ժամկետը, որը նշանակալի քայլ էր միջուկային զենքի տարածումը զսպելու գործում:

«Կրկին աջակցություն հայտնելով զինաթափման և փոխադարձ համագործակցության համար բոլոր կառուցողական ջանքերին՝ կոչ եմ անում թույլ չտալ այս փաստաթղթի գործողության դադարեցումը՝ առանց դրա իրականացման կոնկրետ և արդյունավետ միջոցների ապահովման», – ասել է Լևոն 14-րդը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է փետրվարին ՌՀՍ-3 պայմանագրի գործողության ավարտից հետո ևս 1 տարի պահպանել պայմանագրով նախատեսված քանակական սահմանափակումները: Սակայն նա ընդգծել է, որ Ռուսաստանի քայլը կենսունակ է միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը նույն կերպ գործի։ Այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս-ամերիկյան պայմանագրի գործողության ժամկետի ավարտին մոտեցող իրավիճակը մեկնաբանել էր այսպես. «կլրանա, ուրեմն կլրանա»: Թեև դրանից անմիջապես հետո նա հույս էր հայտնել, որ կստորագրվի «ավելի շահավետ» համաձայնագիր, որտեղ կներառվի նաև Չինաստանը։

Հռոմի պապ Լևոն XIV-ը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին, մասնավորապես` Իրանին

Պայմանագրի համահեղինակներից մեկի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական կուսակցության անդամ Ջոն Գարամենդիի կարծիքով` եթե ՌՀՍ-3-ի գործողությունն ավարտվի առանց փոխարինման կամ երկարաձգման, դրա հետևանքներն աղետալի կլինեն:

Leave a Comment