ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը՝ Աբու Դաբիում

Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը:

«Աբու Դաբիում սկսվել է բանակցությունների ևս մեկ փուլ։ Բանակցային գործընթացը սկսվել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան», – հայտարարել է Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։

Ումերովը նշել է, որ թիմերը կհանդիպեն նաև առանձին խմբերով՝ բանակցային կոնկրետ ուղիները քննարկելու համար, որից հետո կանցկացնեն համատեղ հանդիպում՝ դիրքորոշումները համաձայնեցնելու համար։

Բանակցությունների նախորդ փուլը Աբու-Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։

Leave a Comment