Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները

Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությանն այս տարի ընդհանուր առմամբ մասնակցում է 110 ծանրորդ:

Ներքին առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները` աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիրները:

Հայաստանի առաջնության մեկնարկային օրը` փետրվարի 12-ին, կկայանա տեխնիկական ու հակադոպինգային սեմինարը: Բուն մրցաշարը կմեկնարկի փետրվարի 13-ին` «Սպորտի կառավարման» կենտրոնում:

Leave a Comment