
Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կտեղակայվեն զինված ուժեր, ինչպես նաև կտրամադրվի օդային և ռազմածովային աջակցություն ՆԱՏՕ-ի այն երկրներից, որոնք համաձայնել են օգնել, Ուկրաինայի Գերագույն ռադայում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ դաշինքի մյուս անդամները կաջակցեն Ուկրաինային այլ ձևերով, իսկ Միացյալ Նահանգները, Եվրոպան և Կանադան պատրաստակամ են տրամադրել անվտանգության որոշակի երաշխիքներ։ Ռյուտեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն նպատակ ունի ոչ միայն ավարտել պատերազմը, այլև ապահովել Ուկրաինայում երկարատև խաղաղություն։