Իրանի ռազմական աղբյուրը հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խմբի՝ Պարսից ծոցից դուրս գալու մասին։
«Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խումբը, մի քանի ուղեկցող ականակիրների և սուզանավերի հետ, այժմ տեղակայված է Ադենի ծոցի մոտակայքում և Սոկոտրա կղզուց արևելք՝ Հարավային Եմենի մոտ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածային խումբը գտնվում է Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգստից մոտ 1400 կիլոմետր հեռավորության վրա։
