ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.
«Տեղումների դրական ազդեցությունը Սևանա լճի ջրային ռեժիմի վրա
2025 թվականի հունվարին լճի մակարդակը իջել է 3սմ-ով:
2026 թվականի հունվարին լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով, ընդ որում 2017 թվականից ի վեր առաջին անգամ է, որ լճի մակարդակը հունվարին ամսին գրանցում է բարձրացում»:
Panorama.am-ի դիտարկմամբ Սևանա լճի մակարդակի այս «դրական» դինամիկան իրականում էական չէ այն բացասական ցուցանիշների հետ համեմատած, որը գրանցվել է 2025 թվականին լճի մակարդակի առումով։
Փաստն այն է, որ 2026 թվականի փետրվարի 3-ի դրությամբ Սևանա լճի ջրի մակարդակը 1900.23 մետր է, իսկ 2025 թվականի նույն օրվա դրությամբ լճի մակարդակը 1900.36 մետր է եղել։ Այսինքը՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Սևանա լճի մակարդակը ցածր է 13 սմ-ով, որը լուրջ բացասական ազդեցություն ունի լճի էկոհամակարգի վրա, հետևաբար՝ 1 սմ բարձրացումն էական չէ նման բացասական դինամիկայի պարագայում։