ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018թ․ համեմատ 2025-ին աճել է ավելի քան 4,4 անգամ. Գևորգ Պապոյան

Փետրվար 02,2026 23:23

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի արժեքը 2018թ․ 150 մլրդ դրամից 2025թ․ հասել է 664 մլրդ դրամի, այսինքն աճել է ավելի քան 4,4 անգամ։

Նույն ժամանակահատվածում շուկայում գործարքների ծավալն աճել է +3,8 անգամ։

Բաժնետոմսերի շուկան ևս զգալի զարգացում է ունեցել 2018-2025թթ․ ընթացքում՝ 2018թ․ 145 մլրդ-ից հասնելով 467 մլրդ դրամի, այսինքն աճել է 3,2 անգամ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment