2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 303,140 դրամ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.6% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6․5%-ով և կազմել 239,369 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.1%-ով և կազմել 327,604 դրամ։

