ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջիկա փուլին: Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
Ռավիդի խոսքով՝ Ուիթքոֆը փետրվարի 3-ին կժամանի Իսրայել, որտեղից կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիում Ուիթքոֆը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ կանցկացնի, հայտնել է Ռավիդը։