2 փետրվարի 2026 – 16:08 AMT
PanARMENIAN.Net – Հնդկաստանի զինված ուժերը պատրաստակամ են շարունակել ՀՀ հետ համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ: Այս մասին ասել է այցով Երևանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։
Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան:
2024-ի նոյեմբերին հնդկական Indian Defence Research Wing պարբերականը հայտնել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka հրթիռային համակարգերի մատակարարումը Հայաստանին՝ ընդգծելով, որ այն համընկել է հնդկական AKASH հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման հետ։