Ակնհայտ է, որ այստեղ կա ոչ միայն հայ հայտնիներին ու առանձնաշնորհյալերին անտեսելու, ստվերում թողնելու պետական քաղաքական միտում, որով Նիկոլն ամեն անգամ ջանում է հաճոյանալ Իլհամին, այլև աշխարհաքաղաքականություն. ինչպե՞ս կարող է Սիմոնյանի պես մեկը, որ ասոցացվում է Ռուսաստանի հետ, արժանանալ նման պատվի մի շրջանում,երբ Նիկոլն Արևմուտքին ու թուրքերին իր հավատարմությունն ի ցույց դնելու համար ոռ է ճղում: Ա՛յ եթե Պուտինը Սիմոնյանին ժամանակին մեդալ չշնորհեր, գուցե Մելիքբեկյան Արմենն այլ դիրքորշում հայտներ, բայց քանի որ Հայաստանում կա տենդենց՝ռուսական էլիտաներին մոտ կանգնածներին «ագենտ» հռչակելու, հետևաբար՝ չէր կարող Սիմոնյանի մեծարմանը միտված քայլ կատարվել:
Եթե չհաջողվի Նիկոլին գահընկեց անել, ապա միառժամանակ անց Երևանում թուրք-ադրբեջանական ազգային հերոսների անուններով փողոցներ էլ կարող են հայտնվել. խաղաղություն է, չէ՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: