Հայտնի են «Գրեմմիի» մրցանակակիրները․ Դահլիճը ոտնկայս է ընդունել Շերին

Հայտնի են «Գրեմմիի» մրցանակակիրները․ Դահլիճը ոտնկայս է ընդունել Շերին

2 փետրվարի 2026 – 11:28 AMT

PanARMENIAN.Net – Լոս Անջելեսում անցկացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 68-րդ արարողությունը։

«Կարիերայում նվաճումների համար» մրցանակին արժանացել է Շերը (Շերիլին Սարգսյան): Դահլիճը նրան ոտնկայս է ընդունել, հայտնում է Rollingstone-ը:

79-ամյա Շերը նաև եղել է արարողության հանդիսավարներից մեկը:

Տարվա ալբոմի համար մրցանակը ստացել է Bad Bunny-ն՝ Debí Tirar Más Fotos ձայնասկավառակի համար։ Առաջին անգամն է, որ ամբողջությամբ իսպանալեզու ալբոմն արժանանում է այդ բարձրագույն մրցանակին։ Այս անվանակարգում ներկայացված են եղել նաև Ջասթին Բիբերը (Swag), Սաբրինա Քարփենթերը (Man’s Best Friend), Լեդի Գագան (Mayhem), Քենդրիք Լամարը (GNX), Clipse դուետը (Let God Sort Em Out), Լեոն Թոմաս III-ը (Mutt) և Tyler, The Creator-ը (Chromakopia):

Տարվա երգ է ճանաչվել Բիլլի Այլիշի Wildflower-ը։ Նույն անվանակարգում ընդգրկված են եղել նաև Լեդի Գագան (Abracadabra), Doechii-ն (Anxiety), Բրունո Մարսն ու Rosé-ն (Apt.), Bad Bunny-ն (DtMF), Քենդրիք Լամարն ու SZA-ն (Luther), Սաբրինա Քարփենթերը (Manchild), ինչպես նաև Golden երգը։

Տարվա ձայնագրության մրցանակը շնորհվել է Քենդրիք Լամարին և SZA-ին՝ Luther երգի համար։ Նույն անվանակարգում ներկայացված են եղել Bad Bunny-ն (DTMF), Սաբրինա Քարփենթերը (Manchild), Doechii-ն (Anxiety), Բիլլի Այլիշը (Wildflower), Լեդի Գագան (Abracadabra), Չափել Ռոնը (The Subway), ինչպես նաև Բրունո Մարսն ու Rosé-ն (Apt.)։

Բացի այդ, Լամարը հաղթել է չորս հիփ-հոփ անվանակարգերում՝ լավագույն հիփ-հոփ ալբոմ (GNX), լավագույն հիփ-հոփ երգ (TV Off), լավագույն հիփ-հոփ կատարում (Clipse, Pusha T & Malice՝ Քենդրիք Լամարի և Ֆարրել Ուիլյամսի մասնակցությամբ — Chains & Whips), ինչպես նաև լավագույն մեղեդային հիփ-հոփ կատարում (Luther): Նա դարձել է «Գրեմմի»-ի պատմության ամենաշատ մրցանակակիր հիփ-հոփ արտիստը՝ 26 արձանիկով։

«Գրեմմի 2026»-ի այլ հաղթողները․

«Լավագույն նոր կատարող» — Օլիվիա Դին;

«Լավագույն սոլո փոփ կատարում» — Լոլա Յանգ՝ Messy երգով;

«Լավագույն վոկալ փոփ ալբոմ» — Լեդի Գագա՝ Mayhem ալբոմով;

«Լավագույն պարային փոփ ձայնագրություն» — Լեդի Գագա՝ Abracadabra երգով;

«Լավագույն ռոք ալբոմ» — Turnstile — NEVER ENOUGH;

«Լավագույն երգ վիզուալ մեդիայի համար» — Golden՝ «K-փոփ դև որսորդ աղջիկները» մուլտֆիլմից։

Մրցանակները շնորհվել են 2024 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2025-ի օգոստոսի 30-ը թողարկված ստեղծագործությունների համար։ Այս տարի ավելացվել է 2 նոր անվանակարգ՝ մեկ՝ քանթրի երաժշտության ներդրման համար, մյուսը՝ ալբոմի շապիկի լավագույն դիզայնի համար։

Leave a Comment