Իսպանական Լա Լիգայի 22-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Ռայո Վալեկանոյին»։ Գրում է Armsport-ը:
Հանդիպումն անցավ չափազանց լարված պայքարում և ավարտվեց տանտերերի դրամատիկ հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Արքայական ակումբի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը․ գոլի հեղինակ դարձավ Խորխե դե Ֆրուտոսը։
Խաղի վերջնամասում կրքերը թեժացան․ 81-րդ րոպեին «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Պատե Սիսը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ թիմին թողնելով 10 հոգով։ Թվային առավելությունը Ալվարո Արբելոան սաները կարողացան իրացնել միայն ավելացված ժամանակի վերջնամասում։
90+9-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը սառնասրտորեն իրացրեց Կիլիան Մբապեն՝ «Ռեալին» պարգևելով կարևորագույն 3 միավոր։
Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակեց 54 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ «Ռայո Վալեկանոն» 22 միավորով 16-րդն է։