Այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ ընդհանուր 1746 տոննա։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրությունից։
Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն (մոտ 19900 տոննա)։