2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 23.4%: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
- արդյունաբերություն՝ 38.6%,
- շինարարություն՝ 20.5%,
- ծառայություններ՝ 6.9%,
- առևտրի շրջանառություն՝ 3․2%։
2025թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 32%-ով. արտահանումն աճել է 34.3%-ով, իսկ ներմուծումը՝ 30.4%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.3%։