ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆֆը բարձր է գնահատել Մայամիում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ իր բանակցությունները։ Հաղորդում է Րիա նովոստին։
«Այսօր Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արդյունավետ և կառուցողական հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնի միջնորդական ջանքերի շրջանակներում, որոնք ուղղված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը», — գրել է նա սոցիալական ցանցերում։
ԱՄՆ կողմից բանակցություններին մասնակցել են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները և Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը: