Հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսները ծանուցվել են մեղադրյալի կարգավիճակով․ փաստաբան – CIVILNET

Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ՝ Քննչական կոմիտե ներկայանալու համար: Այս մասին հունվարի 31-ին սոցցանցի իր էջում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։ Զոհրաբյանի փոխանցմամբ՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: «Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը: Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ է դնում»,- գրել է Զոհրաբյանը: Ավելի ուշ, փաստաբան Արմինե Ֆանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոգևոր խորհրդի անդամները ծանուցվել են միանգամից […]

Leave a Comment