Շաբաթ օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։
«Այսօր Գազայի հատվածի տարբեր շրջաններում Իսրայելի կողմից իրականացված մի շարք ավիահարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Հունվարի սկզբին ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարեց Գազայի հատվածի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Այն ներառում է անցումային Պաղեստինյան Ինքնավարության ստեղծում, «ՀԱՄԱՍ» շարժման զինաթափում և հրադադարի վիճակից տարածաշրջանի վերակառուցման անցում։