
«Հենակետ» վերլուծական կենտրոը գրում է. «Պենտագոնը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է հզոր հարվածային նավային խմբավորում, որի կազմում է միջուկային ավիակիր USS Abraham Lincoln (CVN-72)-ը, ինչպես նաև Arleigh Burke դասի մի շարք հրթիռային էսմինեցներ՝ USS Spruance, USS Frank Petersen Jr., USS Michael Murphy, USS Roosevelt, USS Delbert D. Black, USS McFaul և USS Mitscher։ Խմբավորման համախառն համազարկային հնարավորությունը գնահատվում է ավելի քան 400 «Tomahawk» թևավոր հրթիռ։
Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ նշված նավերի մեծ մասը գտնվում է Իրանի հակածովային և բալիստիկ հրթիռների խոցման գոտում, ինչը զգալիորեն բարձրացնում է տարածաշրջանում լարվածության և անմիջական բախման ռիսկերը»։