Թուրքիան բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված ռազմավարական փոխադարձ պաշտպանության համաձայնագրին միանալու շուրջ, մի քայլ, որը կարող է էապես փոխել տարածաշրջանային անվտանգության դասավորությունը և վերակենդանացնել «իսլամական ՆԱՏՕ» ստեղծելու վաղեմի գաղափարը։ Այս խնդրի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել Վաշինգտոնում տեղակայված Միջին Արևելքի հետազոությունների ինստիտուտը (Middle East Media Research Institute, MEMRI): Հոդվածը կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև։ 2026-ի հունվարին միջազգային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Անկարան բանակցում է 2025-ի սեպտեմբերի 17-ին Ռիադի և Իսլամաբադի միջև ստորագրված Ռազմավարական փոխադարձ պաշտպանության համաձայնագրին (SMDA) միանալու շուրջ։ Մասամբ հիմնված ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքի վրա՝ համաձայնագիրը ենթադրում է դրույթ, ըստ որի՝ կողմերից մեկի նկատմամբ հարձակումն […]