Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը զենքը վայր դնելուց բացի այլ ընտրություն չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը։
«Նրանք (ՀԱՄԱՍ-ը – խմբ.) զենքը վայր են դնելու։ Նրանք դա կանեն, քանի որ այլընտրանք չունեն», – ասել է Ուիթքոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի միջև հանդիպման ժամանակ։