Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսում է մնացել ընդհուպ մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտը, երբ զինված ընդդիմությունը մտել է մայրաքաղաք: Նա երկիրը լքել է միայն նույն օրվա երեկոյան: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Սիրիայի նախկին ղեկավարը։
Ասադը նաև պնդել է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մեկ անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։
Մինչդեռ ՌԻԱ Նովոստին հավելում է, որ հրապարակված հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ասադը հրաժարական տալու մտադրություն չի ունեցել և չի մտածել զինված ընդդիմության հարձակման օրերին ապաստան խնդրելու մասին:
Խոսելով Սիրիայում ծավալված իրադարձությունների մասին՝ նա հայտարարել է, որ Դամասկոսից նախ գնացել է Հմեյմիմ, որտեղ էլ իմացել է մայրաքաղաքի անկման մասին։ Հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկիչների կողմից իշխանության զավթումից հետո նախագահի՝ երկրում մնալն անիմաստ էր։ Ասադի խոսքով՝ ՌԴ իր տարհանմանը նախորդել է բանակի փլուզումը և պետական կառույցների կաթվածահար վիճակը։ Ասադը, իր հայտարարության համաձայն, չի հրաժարվել բանակից ու ժողովրդից։
Նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը լքել է պաշտոնը և երկիրը։
դիտվել է 387 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը