29 հունվարի 2026 – 14:02 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Մինչև փետրվարի 3-ը դատարանում դռնփակ նիստով քննվելու է միջնորդությունը»,-գրել է նա:
Արշակ սրբազանը կալանավորվել է դեկտեմբերի 5-ին: Նրա տեսակցությունները սահմանափակված են:
Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ աշխատակիցները նրան ձերբակալել էին Քննչական կոմիտեի շենքում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որոնք վերաբերում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցների ապօրինի իրացմանը հանդիսադիր վայրում։