ՀՀ–ն իր հարաբերությունները զարգացնում է միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ․ Փաշինյան

Մենք մեր համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների, հայտարարել է Փաշինյանը

ՀՀ–ն իր հարաբերությունները զարգացնում է միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ․ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մենք մեր համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների:


Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


«Այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ», – ասաց Փաշինյանը։


Նշենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ շարունակելու խաղաղության հաստատման ջանքերը և առաջ մղելու TRIPP նախագիծը։ Թրամփը նաև հայտարարել է Հայաստանի հետ «խաղաղ միջուկային համագործակցության մասին հիանալի համաձայնագիր» կնքելու մտադրության մասին:


Leave a Comment