Կամո Ցուցուլյանը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ աշխատանքները


ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 26-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:


 


Կամո Ցուցուլյանն իր խոսքում ընդգծել է, որ խորհրդակցության առանցքային նպատակը աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպումն է. մշտապես նոր մարտահրավերների առնչվող Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններում բարեփոխումները պետք է ծառայեն բացառապես իրենց առջև դրված խնդիրներին:


 


Ոստիկանության պետը փաստել է, որ համակարգի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է ստորաբաժանումների փոխկապակցված և համակարգված աշխատանքով։


Անդրադառնալով հակաիրավական արարքների կանխարգելման և օպերատիվ արձագանքման կարևորությանը՝ նա ընդգծել է գործառույթների հստակ տարանջատման և թիրախային ուղղությունների հասցեական սահմանման անհրաժեշտությունը։


 


 


Առանձնահատուկ կարևորվել է հանցագործությունների կանխման ու նախականխման նպատակով վերլուծական և օպերատիվ-գործառնական միջոցառումների շարունակականությունը։


 


Հանձնարարվել է ակտիվացնել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև հովանավորչության բացառման ուղղությամբ աշխատանքները:


 


Հանձնարարվել է նաև ուշադրության կենտրոնում պահել անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները։


 


Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքների վիճակագրությունը: Քննարկվել են առկա խնդիրներն ու անելիքները։


 


 


Կարևորվել է բոլոր օղակներում կատարողական կարգապահության բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը։


 


Ավարտին Ոստիկանության պետը հորդորել է ցուցաբերել բարձր նախաձեռնողականություն և համագործակցային մոտեցում՝ ընդգծելով, որ տարածքային ստորաբաժանումներն ամենամոտն են կանգնած լոկալ խնդիրներին, ուստի պետք է ներկայացնեն անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործուն լուծումներ։


 

Դիտումների քանակ2

Leave a Comment