
2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2026 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օրը, այսօրվա նիստում որոշել է կառավարությունը։
Նման որոշման պատճառը Երեւանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովովն է։ «Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության` երկրի կամ կառույցի ղեկավարի մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել»,- նշված է հիմնավորման մեջ: