ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 656 միլիոն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմին՝ ԵՔՄ գագաթնաժողովի կազմակերպման համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ավելի քան 656 միլիոն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմին՝ 2026թ. Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման համար:  Այս մասին որոշումը ընդունվեց այսօր Կառավարության հերթական նիստում։

Գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել է գնման ընթացակարգ, և կնքվել է պայմանագիր՝ ավելի քան 1,6 միլիարդ ՀՀ դրամով: 1 միլիարդը ի սկզբանե հատկացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 2026թ. իրականացվող գնումների պլանով:

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի  կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտությամբ:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա խնդիրները և խնդրի առաջարկվող լուծումը.

2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի  կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, կազմակերպվել է գնման ընթացակարգ և կնքվել է պայմանագիր՝ 1 656 295 200 (մեկ միլիարդ վեց հարյուր հիսունվեց միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամով:

Նշված ծառայությունների ձեռքբերման համար Վարչապետի աշխատակազմի 2026 թվականին իրականացվող գնումների պլանով հատկացվել է նախնական/պայմանական 1.0 մլրդ դրամ (մինչև համապատասխան մրցույթի արդյունքում կհստակեցվեր իրական գինը), ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2026թ պահուստային ֆոնդից հատկացնել 656 295 200 (վեց հարյուր հիսունվեց միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:

  1. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսական միջոցներ հատկացնել Վարչապետի աշխատակազմին 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի  կազմակերպման և անցկացման հետ կապված ծառայությունների ձեռքբերման համար:

  1. Իրավականակտիկիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի անխոչընդոտ ապահովել 2026 թվականին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի  կազմակերպումը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից, սակայն այն դիտարկվում է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-L որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 8-րդ կետից՝ «Եվրոպական երկրների և Եվրոպական միության հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնում» միջոցառումից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

Leave a Comment